«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

ՏԻՄ ընտրությունները չափազանց քաղաքականացված են

ՏԻՄ ընտրությունները չափազանց քաղաքականացված են
26.10.2026 | 11:02


Համատարած 90%-ը բնորոշ է դիկտատորական ռեժիմներին, որտեղ այլակարծությունը համատարած հետապնդվում է։
Մի հատ էլ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն հավաքի 70+ տոկոս, որպեսզի Հայաստանը դառնա Ադրբեջանի նման և համալրի մյուս դիկտատորական ռեժիմների ակումբը։
Իսկ իրականում` սա ցուցիչ է առ այն, որ արմատական ընդդիմության կերպարի ստեղծումը մինչև խորհրդարանական ընտրությունները և արդեն խորհրդարանում այդ կերպարի փոխակերպումը առաջացնում է վակուում։ Հիմնական` արմատական ընդդիմություն շարունակում է մնալ «Հայաստան» դաշինքը, որի հանրային և սոցիալական հենարանը մեծ չէ, «Ուժեղ Հայաստանը» արդեն հունիսի 7-ից հետո այն չէ, ինչ կար մինչև հունիսի 7-ը, և դա մեծապես իր անհասկանալի մարտավարության ու գործողությունների, հայտարարությունների, առաջնահերթությունների պատճառով։
ՏԻՄ ընտրությունները, գոնե այս անգամ, չափազանց քաղաքականացված են, և դրանց արդյունքները խոսում են սպասվող ներընդդիմադիր վակուումի մասին:
Ու ՏԻՄ ընտրություններից հետո Փաշինյանը առավել հակված կլինի արտահերթ ընտրությունների, որտեղ ընդդիմությունն այս տեսքով այլևս գործոն չի լինի։

Արա Լ. Պողոսյան
Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ